Կարևոր իրադարձություններ

Պուտինի ու Զելենսկի հանդիպման մանրամասները հայտնի են

09 Դեկտեմբեր, 2019 12:53
Պուտինի ու Զելենսկի  հանդիպման մանրամասները հայտնի են

Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու առանձին երկկողմ հանդիպումը նախատեսված է այսօր Փարիզում։ Տետ-ա-տետ հանդիպման մանրամասները ՏԱՍՍ-ին հայտնել Է գագաթնաժողովի կազմակերպմանը մոտ կանգնած աղբյուրը:

«Զելենսկու հետ Պուտինի հանդիպումը պլանավորվում է Ելիսեյան պալատում «նորմանդական ձեւաչափով» հանդիպման եւ չորս առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսի ավարտից հետո»,-հայտնել Է զրուցակիցը:
Նա հավելել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի ղեկավարների առանձին հանդիպումները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ծրագրվում են մինչեւ ընդհանուր բանակցությունների մեկնարկը: Ընդ որում, աղբյուրը հայտնել է, որ «նորմանդական ձեւաչափով» պետությունների չորս ղեկավարների հանդիպմանը նախապես տրվում է 2,5 ժամ:
 

Լրահոս

Դիտել ավելին