Կարևոր իրադարձություններ

Ինտերպոլի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացին հայտնաբերվել է Երևանում

09 Դեկտեմբեր, 2019 12:44
Ինտերպոլի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացին հայտնաբերվել է Երևանում

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է Թուրքիայի Ինտերպոլի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի:   Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության կայքից:

Դեկտեմբերի 6-ին, ժամը 9-ի սահմաններում, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները Երևան-Բուխարեստ չվերթի հաշվառումից հետո բաժին բերման են ենթարկել Վրաստանի 43-ամյա մի քաղաքացու, որը 2013թ. հուլիսի 3-ից հետախուզվում էր Թուրքիայի Ինտերպոլի կողմից գողության, բնակելի շինության անձեռնմխելիության խախտման և գույքային վնաս պատճառելու մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազին:

 

Լրահոս

Դիտել ավելին