Կարևոր իրադարձություններ

Շենգավիթում որդին կասկածվում է մոր նկատմամբ բենզինով սպանության փորձ կատարելու մեջ

09 Դեկտեմբեր, 2019 12:20
Շենգավիթում որդին կասկածվում է մոր նկատմամբ բենզինով սպանության փորձ կատարելու մեջ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի ավագ քննիչ Վարդան Ջանբարյանցի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 8-ին, Շենգավիթ վարչական շրջանում սպանության փորձի ահազանգի փաստով:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 15:50-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին է ահազանգել Վերին Չարբախ փողոցի տներից մի բնակիչ՝ 65-ամյա Հասմիկ Մ.-ն, և հայտնել, որ որդին բենզինը լցրել է իր վրա և ուզում է այրել:

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի և Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Վ. Ջանբարյանցի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ մայրը հայտնել է, որ որդին վիճաբանության ժամանակ բենզինը լցրել է իր և ննջասենյակի հատակին ու փորձել այրել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում արարքն ավարտին չի հասցրել:

Կայքի տեղեկություններով՝ հնարավոր է՝ արարքը սպանության փորձից վերաորակվի գույքի դիտավորյալ ոչնչացում, իսկ կասկածյալ՝ 46-ամյա Գագիկ Մ.-ն, 2-րդ կարգի հաշմանդամ է: 
 

Լրահոս

Դիտել ավելին