Կարևոր իրադարձություններ

Ազգային ժողովի հերթական նիստը մեկնարկել է (ուղիղ)

09 Դեկտեմբեր, 2019 10:19
Ազգային ժողովի  հերթական նիստը մեկնարկել է (ուղիղ)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: Դեկտեմբերի 9-ի հերթական նիստում պատգամավորները առաջին և երկրորդ ընթերցմամբ կքվեարկեն և կքննարկեն մի շարք օրենքների նախագծեր:

Դեկտեմբերի 3-ին գումարված քառօրյա հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկված է 40  հարց: Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովի նիստում տեղի ունեցավ ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանը:

Դեկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները քննարկեցին 2020թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած նիստում ընդունվեց «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դեմ քվեարկեցին նախագծին:

Դեկտեմբերի 9-ի խորհրդարանի նիստում պատգամավորները առաջին և երկրորդ ընթերցմամբ կքննարկեն և կքվեարկեն մի շարք օրենքների նախագծեր: Պատգամավորները առաջին ընթերցմամբ կքննարկեն նաև Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի նախագիծն ու կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

 

Լրահոս

Դիտել ավելին