Կարևոր իրադարձություններ

Չինաստանից հայտնել են ապրանքների՝ ԱՄՆ արտահանման ծավալների կտրուկ նվազման մասին

09 Դեկտեմբեր, 2019 09:25
Չինաստանից հայտնել են ապրանքների՝ ԱՄՆ արտահանման ծավալների կտրուկ նվազման մասին

Պեկինի և Վաշինգտոնի միջև շարունակվող առևտրային պատերազմի ֆոնին կտրուկ անկում են գրանցել չինական ապրանքների՝ Միացյալ Նահնագներ արտահանման ծավալները:

Ինչպես փոխանցում է Deutsche Welle-ն, նոյեմբերի տվյալներով՝ տվյալ ցուցանիշը նվազել է 12.5 տոկոսով՝ 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին հայտնել է Պեկինի Գլխավոր մաքսային վարչությունը:

Միևնույն ժամանակ ԱՄՆ-ից ապրանքների ներկրման ցուցանիշը նվազել է 23.3 տոկոսով: Երկկողմ առևտրի ընդհանուր ծավալը նվազել է 15.2 տոկոսով:

Չինական ապրանքների արտահանման ընդհանուր ցուցանիշը նվազում է 4-րդ ամիսն անընդմեջ: Նոյեմբերի նվազման ցուցանիշը կազմել էր 11 տոկոս:

 
 

Լրահոս

Դիտել ավելին