Կարևոր իրադարձություններ

Մանիլայի օդանավակայանում մահացած նորածնի մարմին են հայտնաբերել

09 Դեկտեմբեր, 2019 09:15
Մանիլայի օդանավակայանում մահացած նորածնի մարմին են հայտնաբերել

Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի միջազգային օդանավակայանում կիրակի մահացած երեխայի մարմին են հայտնաբերել:

ինչպես հաղորդում է CNN-ը՝ հղում անելով երկրի պետական լրատվապան գործակալությանը, փոքրիկի անշունչ մարմինը հայտնաբերվել է օդակայանի պետքարանում:

Օդանավակայանի ղեկավարությունից նշել են, որ խոսքը նորածին աղջկա մասին է, որի պարանոցին ներքնազգեստ է փաթաթված եղել: Փոքրիկի մարմինը նկատել են վաղ առավոտյան, որից հետո դեպքի վայր ժամանած բժիշկները փորձել են օգնություն ցույց տալ, սակայն արդեն ուշ է եղել:

Օդանավակայանից տեղեկացրել են, որ վերահսկման բոլոր տեսախցիկներն ուսումնասիրվելու են:    

 
 

Լրահոս

Դիտել ավելին