Կարևոր իրադարձություններ

Մոսկովյան ծննդատան նախկին ղեկավար Մարինա Սարմոսյանին 4 տուժածների բողոքների հիման վրա կալանավորել են

09 Դեկտեմբեր, 2019 09:42
Մոսկովյան ծննդատան նախկին ղեկավար Մարինա Սարմոսյանին 4 տուժածների բողոքների հիման վրա կալանավորել են

Ռուսաստանում դատարանը կալանավորել է №27 ծննդատան մոսկովյան մասնաճյուղի նախկին ղեկավար Մարինա Սարմոսյանին՝ ծննդկաններին պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու մասին գործով:

Ինչպես փոխանցում է ТАСС-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններին, դատարանը բավարարել է քննության միջնորդությունը և Սարմոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը: Գործակալության աղբյուրը պարզաբանել է, որ բժշկուհու նկատմամբ քրեական գործ է հարուցվել «Անփութություն» և «Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մաստուցում» հոդվածներով:

Աղբյուրի հաղորդմամբ՝ քրեական գործը հարուցվել է 4 տուժածների բողոքների հիման վրա, որոնց մերժել են կեսարյան հատում կատարել, ինչի արդյունքում նորածին երեխաները վնասվածքներ են ստացել ծննդաբերության ժամանակ:

Մոսկվայի առողջապահության վարչությունը դեկտեմբերի վեցին տեղեկացրել էր, որ բազմաթիվ հիվանդների բողոքների հետ կապված ներքին ծառայողական ստուգումների համաձայն՝ որոշում է կայացվել №27 ծննդատան ղեկավար անձնակազմի՝ ծննդատան մասնաճյուղի ղեկավար Սարմոսյանի և բոլոր բաժանմունքների ղեկավարների ազատման մասին:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին