Կարևոր իրադարձություններ

Հորդոր՝ զինվորների ծնողներին. Զինվորների մասին տվյալներ մի տվեք ադմիններին, ում չեք ճանաչում, մի վտանգեք ձեր զինվոր որդիների կյանքը

08 Դեկտեմբեր, 2019 22:53
Հորդոր՝ զինվորների ծնողներին. Զինվորների մասին տվյալներ մի տվեք ադմիններին, ում չեք ճանաչում, մի վտանգեք ձեր զինվոր որդիների կյանքը

Փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Դիմում իմ ֆեյսբուքյան ընկերներին մի մեծ խնդրանքով: Ֆեյսում վերջին շրջանում բացվում են տարբեր տեսակի խմբեր, որոնք զինվորի նկարներ են դնում, հիմնականում զորամասերի տարածքներից, կամ այնպիսի տեսարաններով, որոնք մասնագետի համար կարևոր ինֆոյի աղբյուր են հանդիսանում:

Այդ նկարները , որպես կանոն , վերաբերվում են ծննդյան օրերի շնորհավորանքներին կամ պարզապես, ողջունելուն: Այն տեքստերը, որոնք գրվում են նկարի մեկնաբանության բաժնում, բավականին վտանգավոր են: Նշվում է զինծառայողի անուն ազգանունը, տարիքը, ծառայության վայրը, ընդհուպ մինչև անգամ նշվում է այն բնակավայրը, որի վարչական տարածքում գտնվում է զորամասը: Հրապարակումների 99 տոկոսը, եթե ոչ 100 տոկոսը, վերաբերվում է Արցախի սահմանային զորամասերին:

Ընկերներ ջան, խնդրում եմ, հորդորեք ձեր բարեկամներին, զինվորների ծնողներին, թող ոչ մի էջի ադմինին տվյալներ չտան զինվորի մասին, չգիտեք, թե ով է այդ ադմինը, ինչ տվյալներ է հավաքագրում: Մի նայեք, որ հայերեն են խոսում: Այդ ադմիններից շատերի հետ կապ եմ հաստատել, ինձ ոչ ոք հեռախոսահամար չի տալիս:

Եղեք զգոն և ուշադիր , մի վտանգեք ձեր զինվոր որդիների կյանքը, քանի որ դուք ինֆորմացիա եք տալիս իր ծառայության վայրի , ավարտի վերաբերյալ և նույնիսկ ինքնակամ տալիս եք նրա նկարը: Այդ կերպ նույնիսկ հնարավոր է իրականությանը մոտիկ զինվորների թվաքանակի մասին տեղեկություն ստանալ..

Ես ուշադիր հետևելու եմ արդեն, և նոր արշավ եմ սկսում, որպեսզի դադարեցնեն ծնողներն ու զինվորների հարազատները անծանոթ մարդկանց ինֆո տալը»:

 

Լրահոս

Դիտել ավելին