Դեկտեմբերի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Գեղհովիտ գյուղի բնակիչ, 28-ամյա Գեղամ Գևորգյանն իր վարած BMW մակնիշի 30 OС 030 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել 5-րդ փողոցի 146 հասցեում գտնվող քարե շինության պատին, այնուհետև նշված վայրում կայանված КаМАЗ մակնիշի 13 ԼՕ 792 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով BMW-ի ուղևոր, վարորդի համագյուղացի, 20-ամյա Էդմոն Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: