Կարևոր իրադարձություններ

1,5 ամսական երեխայի մոտ առկա է եղել սրտի արատ, դինամիկ աղիքային անանցանելություն և այլ խնդիրներ. ԲԿ-ն պարզաբանում է երեխայի մահը

08 Դեկտեմբեր, 2019 21:01
1,5 ամսական երեխայի մոտ առկա է եղել սրտի արատ, դինամիկ աղիքային անանցանելություն և այլ խնդիրներ. ԲԿ-ն պարզաբանում է երեխայի մահը

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում մահացած 1,5 ամսական երեխայի մահվան վերաբերյալ կենտրոնը տեղեկություն է տարածել` ներկայացնելով փոքրիկի մահվան հանգամանքները: Նշվում է, որ երեխայի մոտ առկա է եղել սրտի արատ, դինամիկ աղիքային անանցանելություն և այլ խնդիրներ։

«Ի պատասխան մամուլում տարածված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում 1,5 ամսական երեխայի մահվան վերաբերյալ նյութի՝ տեղեկացնում ենք, որ երեխան ծնվել է 29.10.19-ին՝ 760 գրամ քաշով, հասակը՝ 33 սմ։ Երեխան եղել է անհաս, ծնվել է կեսարյան հատմամբ՝ հղիության 26-րդ շաբաթում։

Մահացել է 30.11.19-ին (կյանքի 33-րդ օրը)՝ սուր զարգացած պոլիօրգան անբավարարության հետևանքով։ Առկա է եղել սրտի արատ, դինամիկ աղիքային անանցանելություն և այլ խնդիրներ»,- գրված է հայտարարությունում։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին