Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքի մարզում 62-ամյա վարորդը Mitsubishi-ով վրաերթի է ենթարկել Գավառի պետական համալսարանի ուսանողուհուն. Shamshyan.com

08 Դեկտեմբեր, 2019 21:00
Գեղարքունիքի մարզում 62-ամյա վարորդը Mitsubishi-ով վրաերթի է ենթարկել Գավառի պետական համալսարանի ուսանողուհուն. Shamshyan.com

Դեկտեմբերի 7-ին վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:25-ի սահմաններում, Գավառի բնակիչ, 62-ամյա Ալբերտ Ժամհարյանն իր վարած Mitsubishi մակնիշի 88 NA 988 համարանիշի ավտոմեքենայով, Գավառ քաղաքի Հ. Հակոբյան փողոցում, Գավառի պետական համալսարանի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 38-ամյա Լուսինե Հարությունյանին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Աղբյուրի տեղեկություններով` վրաերթի ենթարկվածը սովորում է Գավառի պետական համալսարանի մագիստրատուրայի 2-րդ կուրսում:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

 

Լրահոս

Դիտել ավելին