Կարևոր իրադարձություններ

Շոյգուն մեկնաբանել է ՆԱՏՕ-ի հետ վատ հարաբերությունները

08 Դեկտեմբեր, 2019 19:26
Շոյգուն մեկնաբանել է ՆԱՏՕ-ի հետ վատ հարաբերությունները

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն խոսել է այն մասին, որ հարաբերությունները ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև վատթարացել են:

«Ամեն ինչ ոչ միայն կանգ է առել, այլև տարեցտարի քայքայվում է»,- lenta.ru-ի փոխանցմամբ ընդգծել է նախարարը: Այդպես գերատեսչության ղեկավարը պատասխանել է հարցին, թե ինչու են դաշինքի հետ հարաբերությունները գտնվում կործանման եզրին:

Շոյգուն հավելել է, որ հինգ տարի առաջ Մոսկվան և ՆԱՏՕ-ն ակտիվորեն համագործակցում էին Բրյուսելում, սակայն այսօր գործընկերներն սկսել են դուրս գալ համատեղ պայմանագրերից, իսկ «անվտանգության տարածությունը գնալով ավելի վատն է դառնում»:

Նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանը դեռ պատրաստ է համագործակցել, սակայն դաշինքը ոչ մի կերպ չի արձագանքում առաջարկներին:

 
 

Լրահոս

Դիտել ավելին