Կարևոր իրադարձություններ

Իրանում պառլամենտական ընտրությանը 15,5 հազար մարդ գրանցվել է որպես թեկնածու

08 Դեկտեմբեր, 2019 19:20
Իրանում պառլամենտական ընտրությանը 15,5 հազար մարդ գրանցվել է որպես թեկնածու
Իրանում խորհրդարանական ընտրություններին որպես թեկնածու գրանցվել է ավելի քան 15,5 հազար մարդ. ընտրություններն անցկացվելու են 2020 թվականի փետրվարին, նշված է երկրի ՆԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
 
«Ինչպես կանխատեսել էինք, գրանցվածների ընդհանուր թիվը 15 618 մարդ էր»,- ասել է Իրանի ներքին գործերի փոխնախարար և երկրի ընտրությունների անցկացման շտաբի պետ Ջամալ Արեֆը:
 
Ըստ նրա՝ ընտրություններին մասնակցելու համար գրանցված մարդկանց ընդհանուր թվի 88% -ը տղամարդիկ են, 12% -ը՝ կանայք:
Մասնակիցների գրանցումը սկսվել է դեկտեմբերի 1-ին և տևել յոթ օր՝ ավարտվելով դեկտեմբերի 7-ին:
Գրանցումից հետո Սահմանադրության պաշտպանության խորհուրդը կդիտարկի բոլոր մասնակիցների սահմանադրական չափանիշներին համապատասխանությունը:
Իրանի միապալատ 290 տեղ ունեցող խորհրդարանի ընտրություններն անցկացվում են չորս տարին մեկ անգամ և նշանակված են 2020 թվականի փետրվարի 21-ին:
 

Լրահոս

Դիտել ավելին