Կարևոր իրադարձություններ

Պոլսում պատրիարքի ընտրություններ են. Ստամբուլի հայկական եկեղեցիները վերածվել են ընտրատեղամասերի

08 Դեկտեմբեր, 2019 18:07
Պոլսում պատրիարքի ընտրություններ են. Ստամբուլի հայկական եկեղեցիները վերածվել են ընտրատեղամասերի

Այսօր առավոտյան Պոլսում պատրիարքական ընտրության 2֊րդ փուլն է։ Համայնքը ընտրում է աշխարհական պատվիրակներին, որոնք դեկտեմբերի 11֊ին կընտրեն Պոլսի 85-րդ պատրիարքին։ Այս մասին հայտնում է «Ermenihaber.am»-ի Ստամբուլում ընտրություններին հետևող թղթակիցը։

Ստամբուլի յուրաքանչյուր հայկական եկեղեցի այսօր վերածվել է ընտրտատեղամասի, որոնց կից շենքում էլ ընթանում  է ընտրությունը։ Բավականին մարդաշատ է եղել ֆերիքյոյի Սուրբ Վարդանանց եկեղեցին։ Հենց այս ընտրատեղամասում էր քվեարկելու Արամ սրբազան Աթեշյանը։

Ընտրական տեղամասերը բացվել են դեկտեմբերի 8-ի առավոտյան։

Նշենք, որ նախօրեին տեղի էր ունեցել ընդհանուր կրոնական խորհրդի ժողովը, որի ժամանակ ընտրվել են պատրիարքի ընտրության ժամանակ քվեի իրավունք ունեցող հոգևոական  պատվիրակները։ Նրանք աշխարհական պատվիրակների հետ միասին կընտրեն պատրիարքին։

 

Լրահոս

Դիտել ավելին