Կարևոր իրադարձություններ

Կապիկը հենց այսօր կտեղափոխվի Կենդանաբանական այգի. Նաիրա Զոհրաբյան

08 Դեկտեմբեր, 2019 14:45
Հեղինակ՝ Նաիրա Զոհրաբյան
Կապիկը հենց այսօր կտեղափոխվի Կենդանաբանական այգի. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆբ իր էջում գրում է.
 
Կապիկը հենց այսօր կտեղափոխվի Կենդանաբանական այգի

Երեկվանից մամուլում ահազանգ կար, որ Գյումրու «Օազիս» ռեստորանում պահվում է կապիկ, որի պահպանման պատշաճ պայմանները չեն ապահովվում։
Քիչ առաջ զրուցեցի ռեստորանի սեփականատերերի հետ, ովքեր ասացին, որ իրենք պարբերաբար դիմել են Կենդանաբանական այգու նախկին տնօրինությանը՝ կապիկին հանձնելու համար, սակայն որեւէ արձագանք չեն ստացել, այդուհանդերձ կապիկի պահման անհրաժեշտ պայմանները փորձում են ապահովել։
Հենց նոր խոսեցի Կենդանաբանական այգու նորանշանակ տնօրեն Վլադիմիր Սիմոնյանի հետ, ներկայացրեցի իրավիճակը եւ հենց այս պահին այգու տնօրենը, բժիշկների խմբի հետ մեկնում է Գյումրի՝ կապիկին Երեւանի Կենդանաբանական այգի տեղափոխելու համար։
Շնորհակալ եմ նոր տնօրենին՝ օպերատիվ արձագանքի համար։ Կապիկն այսօր արդեն կլինի Կենդանաբանական այգում։
 
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին