Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    477,5
    481

  • EUR

    528
    536

  • RUB

    7,7
    7,9

Կարևոր իրադարձություններ

Սպիտակ-Ապարան ավտոճանապարհին Mercedes C ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը. կան տուժածներ

08 Դեկտեմբեր, 2019 11:14
Սպիտակ-Ապարան ավտոճանապարհին Mercedes C ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը. կան տուժածներ

Դեկտեմբերի 7-ին, ժամը 21։43-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սպիտակ-Ապարան ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում Mercedes C մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տիգրան Մ., ծնված 1991 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորակը (մոտ 8 մ)։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևորները՝ Անուշ Շ.-ն (ծնված 1970 թ.) և Ալվարդ Ե.-ն (ծնված 1960 թ.), տեղափոխվել են Սպիտակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորակից։

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին