Կարևոր իրադարձություններ

Այսօր ՏԻՄ ընտրություններ են 7 մարզերի 16 համայնքներում

08 Դեկտեմբեր, 2019 10:55
Այսօր ՏԻՄ ընտրություններ են 7 մարզերի 16 համայնքներում

Այսօր` դեկտեմբերի 8-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի 16 համայնքում, որոնցից 12-ում ընտրությունները հերթական են, իսկ 4-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթանում են համայնքի ղեկավարի, և 4 համայնքում՝ ավագանու անդամի ընտրություններ:

Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 19 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում են 36 տեխնիկական սարքավորում:

 Հերթական ընտրություններով այսօր համայնքի ղեկավար կընտրեն  Արագածոտնի մարզի Զարինջա, Թլիկ, Կոշ, Հակո համայնքներում, Արմավիրի մարզի Ալաշկերտ, Ֆերիկ, Նորապատ համայնքներում, Գեղարքունիքի` Զովաբեր համայնքում, Լոռու` Անտառամուտ համայնքում, Կոտայքի` Ողջաբերդ համայնքում, Գեղարքունիքի Դդմաշեն եւ Շիրակի մարզի Անուշավան համայնքում կընտրեն համայնքի ավագանու անդամների:

Արտահերթ  ընտրություններ այսօր կանցկացվեն Արագածոտնի Ավան համայնքում (համայնքի ղեկավար) Արարատի` Տափերավան (համայնքի ղեկավար), Նորաշեն (ավագանի) Ծիածան (ավագանի) համայնքներում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին