Կարևոր իրադարձություններ

Դեկտեմբերի 8-ը Նկարչի միջազգային օրն է

08 Դեկտեմբեր, 2019 10:49
Դեկտեմբերի 8-ը Նկարչի միջազգային օրն է

Դեկտեմբերի 8-ը Նկարչի միջազգային օրն է, որը 2007-ին հիմնադրել է «Աշխարհի ժողովուրդների արվեստ» միջազգային ասոցիացիան:

Սա նկարչի մասնագիտության հետ կապված միակ տոնական օրը չէ: Որոշ ստեղծագործական միավորումներ առաջարկում են տոնը նշել հոկտեմբերի 25-ին` Պաբլո Պիկասոյի ծննդյան օրը:

Նկարչի օրը տոն է ոչ միայն ստեղծագործողների և կերպարվեստի սիրահարների համար: Այդ օրը համարվում է նաև գեղեցիկը սիրող և գնահատող բոլոր մարդկանց տոն:

 

Լրահոս

Դիտել ավելին