Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    477,5
    481

  • EUR

    528
    536

  • RUB

    7,7
    7,9

Կարևոր իրադարձություններ

Աջակցել ՀՅԴ-ի ներքին հեղափոխությանը. Արսեն Խառատյան

08 Դեկտեմբեր, 2019 10:04
Հեղինակ՝ Արսեն Խառատյան
Աջակցել ՀՅԴ-ի ներքին հեղափոխությանը. Արսեն Խառատյան

Արսեն Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Աջակցել ՀՅԴ-ի ներքին հեղափոխությանը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի դեմ Հայ հեղափոխական դաշնակցության մի մասի կողմից սանձազերծած արշավը մի կողմից պարզ մանիպուլյատիվ բնույթ ունի, մյուս կողմից` վտանգավոր է, քանի որ այն պառակտման հիմքեր է ստեղծում հատկապես Հայաստանից դուրս բնակվող մեր ժողովրդի տարբեր հատվածների միջեւ: Քաղաքական մեծամասնության կողմից հայոց լեզուն վտանգելու մասին մտացածին թեզերին անիմաստ եմ համարում անդրադառնալ այն պարզ պատճառով, որ դրանք պարզապես աղերս չունեն իրականության հետ:

Սակայն այս գործընթացը մեկ այլ կարեւոր իրողություն է բացահայտում, այն է` Հայ հեղափոխական դաշնակցություն ազգային-քաղաքական կառույցի ներքին ռեֆորմացիայի անհրաժեշտությունն ու դրա ջատագովների առկայությունը: ՀՅԴ-ում վաղուց է հասունացել սերնդափոխության ու ներքին հեղափոխության անհրաժեշտությունը եւ այս գործընթացին պետք է փորձել ուղղակի եւ անուղղակի կերպով նպաստել, այլ կերպ ասած խրախուսել հայկական հեղափոխության մուտքը ՀՅԴ:

Եթե ելնելու լինենք այս դիրքից, ապա գործող քաղաքական մեծամասնությունը պետք է դադարեցնի ուղիղ կոնֆրոնտացիան եւ զերծ մնա ընդհանրական մեղադրանքներից: Բարձր քաղաքական մակարդակում արվող հայտարարություններում պետք է հստակեցնել, որ ՀՅԴ-ն համարվում է կարեւոր արժեք մեր ժողովրդի համար` ինչի մասին վարչապետ Փաշինյանը նշել է նախկինում` ասելով, որ Դաշնակցությանը հարգանքով է վերաբերվում որպես ավանդական կուսակցություն:

Մի քայլ էլ առաջ անցնելով, պետք է սկսել ուղիղ խոսել ավանդական այս կառույցի երիտասարդ, իդեալիստ, հայրենասեր ու առաջադեմ հատվածի հետ, խրախուսել նրանց` կառույցն առողջացնելու ջանքերը, այնպես ինչպես եղավ 2018-ին, երբ փոփոխությունների ծարավ Հայաստանի պետական կառավարման համակարգի առողջ հատվածը միացավ հեղափոխությանն ու աջակցեց դրա հաղթանակին»:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին