Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    477,5
    481

  • EUR

    528
    536

  • RUB

    7,7
    7,9

Կարևոր իրադարձություններ

ֆիզիկայի մեկ դար շարունակ չլուծված հանելուկը լուծել է մի ուսանող

07 Դեկտեմբեր, 2019 23:29
ֆիզիկայի մեկ դար շարունակ չլուծված հանելուկը լուծել է մի ուսանող

Շվեյցարական Լոզանի Դաշնային պոլիտեխնիկական դպրոցից բակալավրի ուսանող Վասիմ Դաուադին լուծել է ֆիզիկայի հանելուկ, որը գիտնականները փորձել են բացատրել 100 տարի: Այս մասին գրում է Neue Züricher Zeitung-ը:

Նրան հաջողվել է պարզել, թե ինչու է հեղուկով լցված ուղղահայաց նեղ խողովակի մեջ օդային պղպջակը մնում անշարժ և չի բարձրանում:

Կիրառելով հետազոտության ինտերֆերաչափական մեթոդը՝ ուսանողը հայտնաբերել է պղպջակի և հեղուկի միջև գերբարակ շերտ, որը, հակառակ նախկինում առաջարկվող տեսություններից մեկի, չի կպչում խողովակին, այլ ծայրահեղ դանդաղ է շարժվում: Պարզապես, որ այդ արագությունն այնքան փոքր է, որ փոփոխությունները մարդու աչքի համար տեսանելի չեն:

Պղպջակների շարժումն ինքնին կախված է այս շերտից, և դրա բնութագրերն են որոշում բարձրանա՞ այն, թե՞ ոչ:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին