Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    477,5
    481

  • EUR

    528
    536

  • RUB

    7,7
    7,9

Կարևոր իրադարձություններ

Ականի վտանգի իրազեկման համար հայկական հումանիտար առաքելության տպագրած բուկլետները կբաժանվեն Հալեպում

07 Դեկտեմբեր, 2019 23:20
Ականի վտանգի իրազեկման համար հայկական հումանիտար առաքելության տպագրած բուկլետները կբաժանվեն Հալեպում

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը շուրջ 500 բուկլետ է տպագրել Ականների վտանգի իրազեկման թեմայով։ Դրանք արաբերեն են, նախատեսված են սիրիացիների համար, պատմում են անվտանգ վարքագծի կանոնների մասին։ Այս մասին տեղեկացրեց Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը:

Նրա խոսքով՝ ծանրոցը փոխանցվել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանատանը, որպեսզի հասցվի Հալեպ։ Բուկլետները տրամադրվելու են ՄԱԿ-ի Ականային գործունեության ծառայության ներկայացուցիչներին։

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետներն ականազերծմանը զուգահեռ պարբերաբար նաև իրազեկման դասընթացներ են կազմակերպում, որպեսզի ականների պայթյուններից տուժող քաղաքացիների թիվը կրճատվի։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին