Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    500
    505

  • EUR

    535
    547

  • RUB

    6,34
    6,74

Կարևոր իրադարձություններ

Հռոմի պապը փակ մասնավոր ունկնդրություն է տվել Մալթայի պաշտոնից հեռացող վարչապետին

07 Դեկտեմբեր, 2019 23:50
Հռոմի պապը փակ մասնավոր ունկնդրություն է տվել Մալթայի պաշտոնից հեռացող վարչապետին

Հռոմի Ֆրանցիսկոս Առաջին պապը շաբաթ օրը փակ մասնավոր ունկնդրություն է տվել Մալթայի՝ պաշտոնից հեռացող վարչապետ Ջոզեֆ Մուսքաթին, տեղեկացնում է Reuters-ը։Նշվում է, որ Հռոմի պապը անտեսել է ունկնդրությունը հանելու կոչերը մալթացի լրագրողի սպանության շուրջ սկանդալի պատճառով, որում ներգրավված է եղել Մուսքաթը։

Ֆրանցիսկոս Առաջինը հանդիպել է Մալթայի վարչապետի, նրա տիկնոջ եւ ընտանիքի մյուս անդամների հետ շաբաթ առավոտյան։

Այս իրադարձության համար անսովորն այն էր, որ լրագրողներին թույլ չեն տվել լուսաբանել այն։ Միեւնույն ժամանակ, Վատիկանի մամուլի քարտուղարի խոսքով՝ այդ հանդիպումը նախատեսված էր շատ ամիսներ առաջ։

Մուսքաթը կիրակի հայտարարել էր, որ կթողնի կառավարող Լեյբորիստական կուսակցության ղեկավարի պաշտոնը հունվարի 12-ին, երկրի վարչապետի պաշտոնը լքելուց մի քանի օր հետո։

Նրա ընդդիմախոսները հայտարարել են, որ նա պետք է պաշտոնը թողնի անհապաղ։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին