Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    477
    480,5

  • EUR

    528,5
    536,5

  • RUB

    7,64
    7,84

Կարևոր իրադարձություններ

Ուսանողուհուն սպանած ու մասնատած ակադեմիկոս Սոկոլովն իր հանցագործության մասին գիրք է գրում

07 Դեկտեմբեր, 2019 22:49
Ուսանողուհուն սպանած ու մասնատած ակադեմիկոս Սոկոլովն իր հանցագործության մասին գիրք է գրում

Պատմաբան Օլեգ Սոկոլովը, որը մասնատել էր Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուհուն, սկսել է գիրք-խոստովանություն գրել։ Ինչպես տեղեկացրել են նրա փաստաբանները, արդեն պատրաստ է 53 էջ, տեղեկացնում է 360 հեռուստաալիքը։ «Նա խորապես զղջացել է եւ աշխատում է գիրք-խոստովանության վրա։ Գրվել են առաջին 53 էջերը»,- ասել է Սոկոլովի փաստաբան Ալեքսանդր Պոչուեւը «Պոդյոմ» պարբերականին։

Ավելի վաղ Սոկոլովի գրական ստեղծագործության մասի պատմել էր «Ռեգիոն online» կայքը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։ Աղբյուրի տեղեկատվությամբ՝ պատմաբանի գրքի գլխավոր հերոսուհին դառնալու է սպանված Անաստասիա Եշչենկոն։ Սոկոլովն իբր ցանկանում է պատմել «աղջկա հետ կյանքի, նրա հանդեպ սիրո մասին, թե ինչպես մի քանի վայրկյանը ջնջեց ամեն ինչ նրանց կյանքում»։
ՍՊՊՀ պատմության 63-ամյա դասախոս Օլեգ Սոկոլովին բռնել են նոյեմբերի 9-ի գիշերը, երբ փորձում էր ջուրը նետել ասպիրանտ Անաստասիա Եշչենկոյի կտրված ձեռքերը։ Տղամարդը անսթափ վիճակում էր եւ ինքն ընկավ ջուրը, նրան հոսպիտալացրին սառցակալմամբ։ Պարզվեց, որ զոհի ոտքերը նա հասցրել էր գցել Մոյկա, մարմնի մյուս մասերը գտան ոչ հեռվում գտնվող նրա բնակարանում։ Սոկոլովին սպանության մեղադրանք է ներկայացվել։
Այժմ պատմաբանը Մոսկվայի թիվ 2 քննչական մեկուսարանում է։ Մոսկվայի Հանրային դիտորդական հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ալեքսեյ Մելնիկովի խոսքով՝ Սոկոլովը մինչեւ տարեվերջ հոգեբուժական քննություն է անցնելու Վ.Պ Սերբսկու անվան կենտրոնում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին