Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    477,5
    481

  • EUR

    528
    536

  • RUB

    7,7
    7,9

Կարևոր իրադարձություններ

Գառնիի բնակարաններից մեկի նկուղում թմրանյութ է հայտնաբերվել

07 Դեկտեմբեր, 2019 21:33
Գառնիի բնակարաններից մեկի նկուղում թմրանյութ է հայտնաբերվել

Դեկտեմբերի 5-ին ոստիկանության Գառնիի բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Գառնիի բնակիչներից մեկն իր տանն ապօրինի կերպով թմրանյութ է պահում և օգտագործում:

Հարուցված քրեական գործի շրջանակներում դեկտեմբերի 6-ին Գառնիի բնակչի տանը կատարված խուզարկությամբ նկուղի սառնարանում գտնվող ապակե և պլաստմասե տարաների մեջ հայտնաբերվել է ընդհանուր 410.43 գրամ դեղնականաչավուն չորացված զանգված, ինչն ըստ տանտիրոջ հայտարարության՝ կանեփի չորացված զանգված է: Ինքն է իրենց տան այգում ցանել և աճեցրել՝ անձնական օգտագործման համար:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության։ Նախապատրաստվում են նյութեր:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին