Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    524,5
    532,5

  • RUB

    7,65
    7,85

Կարևոր իրադարձություններ

Հեղափոխությունից հետո ավելացել է Հայաստանի բարեփոխումներին ԵՄ աջակությունը

07 Դեկտեմբեր, 2019 19:18
Հեղափոխությունից հետո ավելացել է Հայաստանի բարեփոխումներին ԵՄ աջակությունը

Եվրամիությունը շարունակելու է աշխատանքը հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման՝ քաջալերելով ամենաբարձր մակարդակի երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Այս մասին Եվրախորհրդարանի լիագումար քննարկման ժամանակ ասել է Եվրոպական միության Բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:

«Մենք լիակատար աջակցություն ենք ցուցաբերում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին ու նրանց ներկայացրած առաջարկներին, այդ թվում և մեր Հատուկ ներկայացուցչի աշխատանքի միջոցով»,- նշել է Մոգերինին:

Խոսելով Հայաստանի մասին՝ նա նշել է, որ կառավարությունը հանձնառություն է ստանձնել իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ՝ համաձայն ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի:  «Հայաստանը ԵՄ հետ այդ համաձայնագիրը համարում է որպես իրական ծրագիր բարեփոխումների համար, և մենք հպարտ ենք դրանով: Մեր աջակցությունը բարեփոխումների գործընթացին, այդ թվում և իրականացվող դատական բարեփոխումներին, ավելացել է նախորդ տարվա քաղաքական հեղափոխությունից հետո: Ես վստահ եմ, որ այս համագործակցությունն առաջիկա տարիներին ավելի սերտ կլինի»,- նշել է Մոգերինին:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին