Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    524,5
    532,5

  • RUB

    7,65
    7,85

Կարևոր իրադարձություններ

ՀՀ մի շարք համայնքներում վաղը սպասվում են համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ

07 Դեկտեմբեր, 2019 18:30
ՀՀ մի շարք համայնքներում վաղը սպասվում են համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ

Վաղը՝ դեկտեմբերի 8-ին, ՀՀ մի շարք համայնքներում սպասվում են համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ:

Ավագանու անդամի հերթական ընտրություններ են լինելու՝ Գեղարքունիքի՝ Դդմաշեն և Շիրակի՝ Անուշավան համայնքներում, իսկ արտահերթ՝ Արարատի՝ Նորաշեն և Արմավիրի Ծիածան համայնքներում:

Արագածոտնի մարզում սպասվում է համայնքապետի երեք հերթական ընտրություններ: Թլիկ համայնքում առաջադրված է համայնքապետի ընդամենը մեկ թեկնածու՝ Սլավիկ Սալոյանը, Զարինջա և Հակո համայնքներում նույնպես մեկական թեկնածուներ են առաջադրված՝ Սևադա Մանուկյանը և Սերյոժա Չարչոյանը: Իսկ, ահա Կոշ համայնքում առաջադրված է համայնքապետի 3 թեկնածու՝ Էդմոն Ադամյանը, Արմեն Ավետիսյանը և Աշոտ Ենգիբարյանը:

Արագածոտն մարզի Ավան համայնքում արտահերթ են համայնքապետի ընտրությունները, որում առաջադրվել է 3 թեկնածու՝ Գևորգ Գալստյանը, Գագիկ Հարությունյանը և Հովհաննես Հովհաննիսյանը

Արմավիրի մարզում սպասվում է համայնքապետի 3 հերթական ընտրություններ: Ալաշկերտ և Նորապատ համայնքներում համայնքապետի մեկական թեկնածու է առաջադրվել՝ Կարեն Հովհաննիսյանը և Վահրամ Խաչատրյանը: Իսկ Ֆերիկ համայնքում համայնքապետի պաշտոնի  համար պայքարում են 3 թեկնածու՝ Շարո Մամոյանը, Համլետ Ավդոյանը և Ռուստամ Հասանյանը:

Գեղարքունիքի մարզում սպասվում է համայնքապետի 1 հերթական ընտրություն՝ Զովաբեր համայնքում, որտեղ առաջադրվել է 3 թեկնածու՝ Հակոբ Ստեփանյանը, Տարոն Շահբազյանը և Խաչիկ Բաղդասարյանը:

Հաջորդ մարզը Լոռին է, որտեղ վաղն ընթանալու է համայնքապետի 1 հերթական ընտրություն և կա ընդամենը մեկ թեկնածու՝ Արայիկ Գևորգյանը:

Կոտայքի մարզում նույնպես համայնքապետի ընտրություններն ընթանալու են  ընդամենը մեկ համայնքում է՝ Ողջաբերդում, որտեղ առաջադրվել է 2 թեկնածու՝ Նորայր Մելքոնյանը և Աշոտ Մուշեղյանը:

Արարատի մարզի մեկ համայնքում էլ սպասվում է համայնքապետի արտահերթ ընտրություններ: Տափերավան համայնքում թվով ամենից շատ թեկնածուներն են: Այս համայնքում առաջադրվել է 8 թեկնածու՝ Կարեն Խաչատրյանը, Վահիկ Հարությունյանը, Ազիզ Հովսեփյանը,Մհեր Ղազարյանը, Մուշեղ Ղազարյանը,Ոսկան Միսակյանը, Գագիկ Նազարյանը և Արմեն Տոնապետյանը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին