Կարևոր իրադարձություններ

Ազատանի տներից մեկի մոտակայքում անասնագոմ է այրվել

07 Դեկտեմբեր, 2019 18:10
Ազատանի տներից մեկի մոտակայքում անասնագոմ է այրվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայություն դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11:56-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ազատան գյուղի 24-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում անասնագոմ է այրվում: Այս մասին հայտնեցին ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:05-ին, մարվել՝ 14:35-ին: Այրվել են անասնագոմի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 18 քմ և անասնակեր՝ մոտ 250 հակ:

 

Լրահոս

Դիտել ավելին