Կարևոր իրադարձություններ

Վրաստանում համապետական ակցիա է սկսվել ընտրակարգը փոխելու պահանջով

07 Դեկտեմբեր, 2019 18:07
Վրաստանում համապետական ակցիա է սկսվել ընտրակարգը փոխելու պահանջով

Վրաստանի միացյալ ընդդիմությունը 2020թ. խորհրդարանական ընտրությունները համամասնական կարգով անցկացնելու և ընտրական կարգը փոխելու պահանջով սկսել է բողոքի համապետական ակցիա: Մեկնարկը տրվել է Քութայիս քաղաքից: Կենտրոնական հրապարակ իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակ հասնելու համար ակցիայի մասնակիցները՝ թվով 500-600 հոգի, անցել են 2 կմ ճանապարհ:

Երթի ընթացքում նրանց ուղղությամբ շենքի տանիքներից ձվեր են նետել, իսկ արդեն քաղաքի կենտրոնում՝ ցույցի ժամանակ, երիտասարդների մի խումբ սադրիչ գործողություններ է սկսել ցուցարարների նկատմամբ: Կողմերի միջև դիմակայությունը վերածվել է քաշքշուկի: Ոստիկանության միջամտությունից և կարգը խախտողներին ձերբակալելուց հետո իրավիճակը հարթվել է: Ընդդիմությունը շարունակել է ակցիան:

Ընդդիմությունը մտադիր է բողոքի ակցիաներին տալ համապետական նշանակություն: Նույն պահանջով ծրագրված է բողոքի ակցիաներ անցկացնել նաև հանրապետության մյուս խոշոր քաղաքներում:

 

Լրահոս

Դիտել ավելին