Կարևոր իրադարձություններ

Գևորգ Լոռեցյանը, նրա վարորդն ու ակումբի նախագահը կալանավորվել են

07 Դեկտեմբեր, 2019 16:56
Գևորգ Լոռեցյանը, նրա վարորդն ու ակումբի նախագահը կալանավորվել են

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Գեւորգ Լոռեցյանին, նրա վարորդին եւ ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահին մեղադրանք է առաջադրվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից:

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալին, նրա վարորդին եւ ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահին մեղադրանք է առաջադրվել: Դատարանի կողմից նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը»,- ասացին ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, բերման են ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Գեւորգ Լոռեցյանը, ինչպես նաեւ վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաեւ մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:

 

Լրահոս

Դիտել ավելին