Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում որոշել են «ցուցադրել» Ջոն Քենեդուն սպանած փամփուշտները

07 Դեկտեմբեր, 2019 16:49
ԱՄՆ-ում որոշել են «ցուցադրել» Ջոն Քենեդուն սպանած փամփուշտները

Միացյալ Նահանգների ազգային արխիվը որոշել է թվայնացնել երկրի 35-րդ նախագահ Ջոն Քենեդու սպանության ժամանակ նրա ուղղությամբ արձակված գնդակները։ Դրանք մյուս տարի հետաքրքրվողներին կներկայացվեն համացանցում՝ 3D տարբերակով։ Այս մասին հայտնում է ԱՄՆ ստանդարտների ու տեխնոլոգիաների ազգային ինստիտուտը։

Արդեն պատրաստ են 3D մոդելները փորձնական տարբերակները։ Ազգային արխիվը որոշել է թվայնացնել այդ գնդակները, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան տեսնել դրանք։ Պատճառն այն է, որ Քենեդու սպանության շուրջ դավադիր տեսությունների տարածվածության պայմաններում բազմաթիվ մարդիկ ցանկանում են իրենց աչքերով տեսնել այդ պատմական առարկաները։

Ներկայացվելու է ոչ միայն նախագահին գլխի, այլև նրա իրանի մեջ խոցված փամփուշտները։ Երկրորդը, մասնավորապես, դավադրապաշտների «սիրելին է»։ Այն անցել է նախագահի իրանի միջով ու վիրավորել է նաև նույն մեքենայում գտնվող Տեխասի նահանգապետին։ Դավադրապաշտները պնդում են, որ հնարավոր չէր, որ այդ գնդակը երկու մարդուն էլ խոցեր։

Ըստ դավադրապաշտների՝ Քենեդու վրա առնվազն երկու դիպուկահար է կրակել։

 

 

Լրահոս

Դիտել ավելին