Կարևոր իրադարձություններ

Սլովակիայի բազմաբնակարան շենքերից մեկում գազի պայթյուն է եղել. կան զոհեր

07 Դեկտեմբեր, 2019 13:41
Սլովակիայի բազմաբնակարան շենքերից մեկում գազի պայթյուն է եղել. կան զոհեր

Խոշոր հրդեհ է բռնկվել Սլովակիայի Պրեսով քաղաքի բնակելի շենքերից մեկում: Զոհվել է 5, վիրավորվել՝ շուրջ 40 մարդ: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հրդեհը ծագել է գազի պայթյունի հետևանքով:

Դեպքի վայր մեկնած փրկարարները շենքից տարհանել են ավելի քան 30 բնակչի: Նրանք նաև չեն բացառել, որ շենքը կարող է փլուզվել:

Պրեսովում գործում է արտակարգ դրության ռեժիմ: Սա քաղաքում ամենամասշտաբային ողբերգությունն է վերջին կես դարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին