Կարևոր իրադարձություններ

Կոլինան հերքել է Հայաստանից ապօրինի ճանապարհով երեխա որդեգրելու մասին լուրերը

07 Դեկտեմբեր, 2019 12:44
Կոլինան հերքել է Հայաստանից ապօրինի ճանապարհով երեխա որդեգրելու մասին լուրերը

ՖԻՖԱ-ի մրցավարական կոմիտեի նախագահ Պյեռլուիջի Կոլինան հերքել է լուրերն այն մասին, որ նա Հայաստանում ապօրինի ճանապարհով երեխա է որդեգրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Կոլինան ասել է իտալական ANSA գործակալությանը:

«Ապշեցի՝ կարդալով, որ տեղեկություններ կան, թե ես ապօրինի ձևով հայ երեխայի եմ որդեգրել: Հարգում եմ այն անձանց, ովքեր օրինական ճանապարհով երեխա են որդեգրում, սակայն իմ կինն ու ես երբեք չենք մտածել այդ մասին»,- նշել է իտալացի հայտնի մրցավարը: Նա անհավատալի է համարել այն, որ իր անունը կարող է կապված լինել ապօրինի որդեգրման գործով հետաքննության հետ:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին