Կարևոր իրադարձություններ

Մեքենաներից մարտկոցներ գողացած անձը հայտնաբերվել է

07 Դեկտեմբեր, 2019 12:09
Մեքենաներից մարտկոցներ գողացած անձը հայտնաբերվել է

Դեկտեմբերի 4-ին Բյուրականի բնակիչներից մեկը ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նախորդ օրը տան մոտ կայանված մեքենայից գողացել էին էլեկտրական մարտկոցը։

Ոստիկանության Աշտարակի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Արբատ գյուղի 31-ամյա մի բնակիչ։

Նա տարված բացատրական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 6-ին ներկայացել է ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն։

Բացի այդ, պարզվել է նաև, որ նա Բյուրական համայնքից, տարբեր մեքենաներից գողացել է ընդհանուր 6 հատ էլեկտրական մարտկոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունից տուժած մյուս անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին