Կարևոր իրադարձություններ

Բաղդադում անհայտ անձինք կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ. կան զոհեր և վիրավորներ

07 Դեկտեմբեր, 2019 10:52
Բաղդադում անհայտ անձինք կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ. կան զոհեր և վիրավորներ

Իրաքում չեն դադարում հակակառավարական բողոքի ակցիաները: Երկրի մայրաքաղաք Բաղդադի կենտրոնում անհայտ անձինք քաղաքացիական մեքենաներով մոտեցել են ցուցարարներին և կրակ բացել նրանց ուղղությամբ: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 16 մարդ: Ավելի քան 60 մարդ էլ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին հայտնել է Russia Today-ը:

Առայժմ հայտնի չէ, թե ով է կանգնած այս ամենի հետևում: Ցուցարարները բանակին կոչ են արել միջամտել և պաշտպանել իրենց:

Հակակառավարական ցույցերn Իրաքում սկսվել են դեռ հոկտեմբերից: Դրանք ուղեկցվում են իրավապահ մարմինների հետ բախումներով: Ցուցարարները բողոքում են երկրում տիրող սոցիալական պայմաններից, կոռուպցիայից և գործազրկությունից:

 

Լրահոս

Դիտել ավելին