Կարևոր իրադարձություններ

Զատուլինը Հայաստանի պատմությունը չիմացողներին «ուղարկել» է գրադարան

07 Դեկտեմբեր, 2019 10:01
Զատուլինը Հայաստանի պատմությունը չիմացողներին «ուղարկել» է գրադարան

«Московский Комсомолец» թերթում հրապարակվել է հոդված՝ «Հաճախ գնացեք գրադարաններ» վերտառությամբ։ Հեղինակը Ռուսաստանի խորհրդարանի անդամ, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինն է։Նա իր հոդվածում անդրադարձել է Նժդեհի հանդեպ վերաբերմունքի թեմային։

Նա դատապարտել է Արմավիրում տեղի դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի կողմից Նժդեհի հուշատախտակի հանդեպ վանդալիզմի դրսևորումն ու պատասխան վանդալիզմը, որն իրականացրել է Շահեն Հարությունյանը Երևանում՝ Գրիբոյեդովի հուշարձանի նկատմամբ։

Նա նշել է, որ ԶԼՄ-ներում Նժդեհին բացասական լույսի ներքո պատկերելու արշավը նախաձեռնվել է և ուղղորդվում է Ադրբեջանից։

Նրա խոսքով՝ ոչ ոք չի փորձում կասկածել հայ մարտիկների հերոսությանը։ Զատուլինը նշել է, որ Նժդեհին Հայաստանում հերոսացնում են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիայի դեմ պայքարում նրա գործունեության համար, այլ ոչ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին գործունեության համար։

Գործիչը կոչ է արել նրանց, ում մոտ հաջորդ անգամ մուրճ, ներկ կամ վանդալային նպատակներով այլ իր ձեռքը վերցնելու ցանկություն կառաջանա, ուղղակի գնալ գրադարան և չմասնակցել անհեթեթ, քարոզչական արշավներին, որոնք թելադրում են այլ երկրներն՝ ի շահ իրենց։

Նա նաև հավելել է, որ Նժդեհն ուներ հիմնքեր բոլշևիկներին չվստահելու համար, որոնք գործարքի գնացին Աթաթուրքի հետ, ինչի արդյունքում Թուրքիային անցան Հայաստանին պատկանող Կարսը, Արդահանը, Բայազետը և այլ հողեր։

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին