Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    477,5
    481

  • EUR

    528
    536

  • RUB

    7,7
    7,9

Կարևոր իրադարձություններ

Ինչպե՞ս են տեղի ունենալու Ադրբեջանի ժողովրդի հետ Փաշինյանի բանակցությունները. «Հրապարակ»

07 Դեկտեմբեր, 2019 08:17
Ինչպե՞ս են տեղի ունենալու Ադրբեջանի ժողովրդի հետ Փաշինյանի բանակցությունները. «Հրապարակ»

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ ինքն առաջին ղեկավարն է, որն ասում է` ղարաբաղյան խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի համար, ու որ ինքը պատրաստ է բանակցել Ադրբեջանի ժողովրդի հետ․ Դուք պատահաբար չգիտե՞ք, թե այդ բանակցություններն Ադրբեջանի ժողովրդի հետ ինչպես են տեղի ունենալու, ինչ ֆորմատով, որտեղ՝ հարցրինք ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին։

«Հանգիստ, ինքնավստահ` հաղթողի դիրքերից են տեղի ունենալու»: Չե՞ք ասի` որտե՞ղ են տեղի ունենալու այդ «ինքնավստահ» բանակցությունները` օդում, ջրում, ցամաքո՞ւմ։ «Որտեղ որ պարոն վարչապետը հարմար կգտնի` բոլոր հնարավոր տեղերում»:

Նույն հարցն ուղղեցինք «Իմ քայլից» Հերիքնազ Տիգրանյանին։ «Ես միանշանակ կիսում եմ վարչապետի տեսակետները, որ` այո, պետք է հաշվի առնել նաեւ ադրբեջանական ժողովրդի տեսակետը»: Ի՞նչ մոդելավորմամբ։ «Ղարաբաղյան գործընթացը մի պահ շեղվել է ճիշտ կարգավորման ուղուց, ու հիմա մենք փորձում ենք այն բերել իր նորմալ հունի մեջ․ այդ մոդելավորմամբ»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին