Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    500
    505

  • EUR

    535
    547

  • RUB

    6,34
    6,74

Կարևոր իրադարձություններ

Նժդեհի հուշատախտակի պղծումը ուղղորդվել է Բաքվից. Կոնստանտին Զատուլին

06 Դեկտեմբեր, 2019 22:45
Նժդեհի հուշատախտակի պղծումը ուղղորդվել է Բաքվից. Կոնստանտին Զատուլին

«МК» թերթում հրապարակվել է ՌԴ պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագաի տեղակալ Կոնստանտին Զատուլինի «Հաճախակի գնացեք գրադարան» վերտառությամբ հոդվածը, որը վերաբերում է Գարեգին Նժդեհին:

Զատուլինը դատապարտել է Ռուսաստանում Նժդեհի հուշատախտակի պղծումը՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ Հայաստանի ազգային հերոսի նկատմամբ արշավը նախաձեռնվել է Ադրբեջանի կողմից ու ուղղորդվում է հենց Բաքվից:

Ռուս պատգամավորի խոսքերով, ադրբեջանական կողմը Նժդեհի խաղաքարտն օգտագործում է Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները լարելու համար, սակայն ոչ մի վայրկյան պետք չէ կասկածել Նժդեհի հերոսության հարցում:

Նա նշել է, որ Նժդեհին Հայաստանում հերոս համարում են Առաջին աշխարհամարտի տարիներին ծավալած գործունեության և Թուրքիայի դեմ պայքարի համար:

«Երբ հաջորդ անգամ ինչ-որ մեկը ներկ վերցնի ձեռքը, թող իմանա, որ ավելի լավ է գնա գրադարան»,-ասել է Զատուլինը:

Ռուս պատգամավորը նաև հավելել է, որ Նժդեհը հիմքեր ունեցել է չվստահելու բոլշևիկներին, ովքեր գործարքի են գնացել Աթաթյուրքի հետ, ինչի արդյունքում Թուրքիային է բաժին հասել հայկական Կարսը, Արդահանը, Բայազետը և այլ տարածքներ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին