Կարևոր իրադարձություններ

Տակեո Կանադեի պատկերով Հատուկ ծրար է մարվել

06 Դեկտեմբեր, 2019 20:38
Տակեո Կանադեի պատկերով Հատուկ ծրար է մարվել

Ինչպես տեղեկացնում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունը դեկտեմբերի 5-ին տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակին նվիրված Հատուկ ծրարի մարում:

Ծրարի մարումն իրականացրել են  ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին արժանացած Տակեո Կանադեն, Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը:

Նախարարությունից նաեւ նշում են, որ ծրարի վրա պատկերված է 2019 թվականին ՏՏ ոլորտում պետական մրցանակին արժանացած 10-րդ դափնեկիրը՝ ճապոնացի գիտնական, Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր, «Origami World» տեսության հեղինակ, «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծող Տակեո Կանադեն:

Հատուկ ծրարը յուրահատուկ ֆիլատելիստական արտադրանք է՝ թեմատիկ ծրար, որին փակցված է 2018 թվականին թողարկված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային նվիրված 2 նամականիշ:

Հատուկ ծրարը պատրաստվել է 500 տպաքանակով:

 

Լրահոս

Դիտել ավելին