Կարևոր իրադարձություններ

Նույն օրը տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի հետ կապված երկու հրապարակում. Լիլիթ Մակունցը՝ Սերժ Սարգսյանի դեմ մեղադրանքի մասին

06 Դեկտեմբեր, 2019 18:26
Նույն օրը տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի հետ կապված երկու հրապարակում. Լիլիթ Մակունցը՝ Սերժ Սարգսյանի դեմ մեղադրանքի մասին

Միտումը, որով փորձ են անում Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելը որակել որպես քաղաքական հետապնդում, իհարկե, չի կարող ընդունելի լինել եւ չի կարող տեղ գտնել Հայաստանում:

Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Ես ուղղակի ուզում եմ հիշեցնել, որ նույն օրը տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի հետ կապված երկու հրապարակում: Մեկն առնչվել է Սերժ Սարգսյանին, մյուսը՝ ԿԳՄՍ փոխնախարար Գեւորգ Լոռեցյանին: Հետեւաբար, եթե կոռուպցիայի դեմ մղվում է պայքար, ապա չկա որեւէ զիջում այդ առումով, կապ չունի մեր թիմակիցն է, թե ընդդիմադիր որեւէ կուսակցության ներկայացուցիչ: Այո, մենք վերահաստատում ենք, որ չի լինելու կոռուպցիայի դեմ որեւէ զիջում»,-ասաց Մակունցը:

 

Լրահոս

Դիտել ավելին