Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    477,5
    481

  • EUR

    528
    536

  • RUB

    7,68
    7,88

Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանից Ս-400 համակարգերի գնումը պարտադրված քայլ է եղել. Թուրքիայի ԱԳՆ

06 Դեկտեմբեր, 2019 18:23
Ռուսաստանից Ս-400 համակարգերի գնումը պարտադրված քայլ է եղել. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիան հայտարարում է, որ Ռուսաստանից Ս-400 համակարգերի գնումը պարտադրված քայլ է եղել, և իրենց առաջնահերթությունը չէր Ռուսաստանից գնելը։ Այսպիսի հայտարարությամբ այսօր հանդես է եկել երկրի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։

Նա ասել է, որ Թուրքիան հակաօդային պաշտպանության նմանատիպ հեռահար համակարգ գնելու խնդրով ի սկզբանե դիմել է ԱՄՆ-ին ու Ֆրանսիային։ Նրանք, ըստ թուրք պաշտոնյայի, հրաժարվել են Թուրքիային վաճառել այդպիսի համակարգեր, ինչից հետո էլ Թուրքիան Ս-400 համակարգեր է գնել Ռուսաստանից։
«Դա քաղաքական հարց կամ քաղաքական ընտրություն չի եղել»,- ասել է նախարարը։

Միևնույն ժամանակ, Չավուշօղլուն հայտարարել է, որ մի շարք քաղաքական հարցերով, ինչպիսիք են Ուկրաինայի, Վրաստանի և Սիրիայի խնդիրները, Անկարան համակարծիք չէ Ռուսաստանի հետ, սակայն եթե դաշնակիցները շարունակեն զենք չվաճառել Թուրքիային, ապա նա ստիպված է լինելու նորից զենք գնել այլ երկրներից։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին