Կարևոր իրադարձություններ

Մահացել է հայտնի աստղագետ Երվանդ Թերզյանը

06 Դեկտեմբեր, 2019 18:13
Մահացել է հայտնի աստղագետ Երվանդ Թերզյանը

ԱՄՆ-ում նոյեմբերի 25-ին երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է Կոռնելի համալսարանի պրոֆեսոր, աստղագետ Երվանդ Թերզյանը: Նա 80 տարեկան էր: Թերզյանը հայտնի է աստղերի էվոլյուցիայի ոլորտում իր հետազոտություններով եւ հեռավոր գալակտիկաների միջեւ գազակերպ ջրածնի հայտնագործությամբ՝ գտածո, որը ցույց է տալիս միջգալակտիկական տարածությունում անտեսանելի նյութի առկայությունը:

Նա 235 գիտական աշխատությունների հեղինակ է եւ 7 գրքի խմբագիր է: Նա անցյալ տարի արժանացել էր ՆԱՍԱ-ի բարձրագույն պարգեւին: Թերզյանը ծնվել է 1939 թվականին Ալեքսանդրիայում, Եգիպտոս: Նա մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Եգիպտոսում: Ընդունվել է Կահիրեի Ամերիկյան համալսարան, այնուհետեւ ուսումը շարունակել է ԱՄՆ-ում:

 

Լրահոս

Դիտել ավելին