Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է վարորդների համար բալային համակարգի ներդրման օրինագիծը

06 Դեկտեմբեր, 2019 17:27
ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է վարորդների համար բալային համակարգի ներդրման օրինագիծը

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը մշակել է ՀՀ կառավարությունը:

Օրենքի նախագծերի փաթեթով նախատեսվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրամադրել 9 միավոր: Խախտում արձանագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվում են օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները: Երթևեկության ոլորտի թվով 100 զանցակազմերից տուգանային միավորներ նախատեսված են 20-ի համար։

 

 

Լրահոս

Դիտել ավելին