Կարևոր իրադարձություններ

Անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն. Արտակ Դավթյանը հանձնարարականներ է տվել

06 Դեկտեմբեր, 2019 16:45
Անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն. Արտակ Դավթյանը հանձնարարականներ է տվել

Դեկտեմբերի 5-ին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է զինված ուժերի կարիքների համար գնումների կազմակերպման գործընթացը:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է համապատասխան հանձնարարականներ գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին