Կարևոր իրադարձություններ

Ոստիկանություն բերման ենթարկվածի մոտ հաշիշի նմանվող ընդհանուր 178 գրամից ավելի զանգվածներ էին

06 Դեկտեմբեր, 2019 16:35
Ոստիկանություն բերման ենթարկվածի մոտ հաշիշի նմանվող ընդհանուր 178 գրամից ավելի զանգվածներ էին

ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության փոխգործակցության արդյունքում դեկտեմբերի 5-ին բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության դեպք։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից: Օպերատիվ տվյալներն իրացվել են ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության ու Մաշտոցի բաժնի ծառայողների համատեղ միջոցառմամբ։

Երևանի Լենինգրադյան փողոցում հայտնաբերվել ու թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել մայրաքաղաքի բնակիչ, 50-ամյա մի տղամարդ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հաշիշի նմանվող հեղուկ՝ 100 գրամից ավելի քաշով, ինչպես և 78 գրամից ավելի հաշիշի նմանվող կիսաչոր զանգված։ Ըստ այս պահին քննությանը հայտնի տվյալների՝ հայտնաբերվածը տղամարդուն ուղարկվել է արտերկրից։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել։ Կատարվում է նախաքննություն։

 

 

Լրահոս

Դիտել ավելին