Կարևոր իրադարձություններ

Ամերիկյան խմբի մենակատարը միացել է վարչապետի մարտահրավերին

06 Դեկտեմբեր, 2019 14:54
Ամերիկյան խմբի մենակատարը միացել է վարչապետի մարտահրավերին

Ամերիկյան Capital Cities փոփ խմբի հայտնի մենակատար Սեբու Սիմոնյանը միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտահրավերին, որի համաձայն` նա գումար է փոխանցելու «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Իր մարտահրավերը Սիմոնյանը ստացել է Վահե Բերբերյանից, որն էլ մարտահրավերը ստացել է Սերժ Թանկյանից:

«Ես ընդունում են Վահե Բերբերյանի մարտահրավերը և ամեն ամիս ֆոնդին կփոխանցեմ 23 դոլար: Ես ցանկանում եմ մարտահրավեր նետել միանգամից 6 մարդու՝ Լիլիթ Քարադանյան, Թալինե Գաբրիել, Ռուբինա Դյան, Լյուսի Աբդալյան և Մերի Բասմաջյան: Կոչ եմ անում Ձեզ ամեն ամիս նվիրատվություն կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամին»:

 

Լրահոս

Դիտել ավելին