Կարևոր իրադարձություններ

2020 թվականի բյուջեն ընդունվեց

06 Դեկտեմբեր, 2019 12:17
2020 թվականի բյուջեն ընդունվեց

Ազգային ժողովն այսօրվա քվեարկությամբ ընդունեց 2020 թվականի բյուջեն։ «Իմ քայլը» խմբակցությունը կողմ քվեարկեց, ընդդիմադիր ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունները՝ դեմ։ Բայց իմքայլականների կողմ ձայները բավարար էին այդ ընդդիմությունը հաղթահարելու համար։

Ձայները բաշխվեցին այսպես․

  • Կողմ 69+8 (8-ը գործուղման մեջ գտնվողների ձայներն են),
  • Դեմ – 37,
  • Ձեռնպահ – 0։

Նիստը նախագահող Արարատ Միրզոյանը կառավարությանը շնորհավորեց այս կապակցությամբ, ու դահլիճում լսվեցին ծափահարություններ։

 

Լրահոս

Դիտել ավելին