Կարևոր իրադարձություններ

2018-ի մայիսից Հայաստանը ձեռք է բերել աննախադեպ քանակի զենք, զինամթերք, սպառազինություն․ Փաշինյան

06 Դեկտեմբեր, 2019 11:24
2018-ի մայիսից Հայաստանը ձեռք է բերել աննախադեպ քանակի զենք, զինամթերք, սպառազինություն․ Փաշինյան

«2018 թվականից ի վեր՝ ներառյալ 2020 թվականի բյուջեն, մենք 66 միլիարդ դրամով ավելացրել ենք պաշտպանական բյուջեն։ Դա մոտավորապես 28 տոկոս է», – այս մասին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, որ ռազմական ծախսերի ծավալը բյուջեի քննարկումների ժամանակ հնչած մտահոգություններից մեկն է, որին ուզում է անդրադառնալ։ Վարչապետն ասաց, որ շատ բաց չի կարող խոսել, բայց ընդհանուր պատկեր ներկայացրեց։

«Կարող եք հավաստիանալ, որ 2018 թվականի մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք, զինամթերք, սպառազինություն», – ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ կառավարությունը շարունակելու է այս քաղաքականությունը, որպեսզի վերականգնի ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում։

 

Լրահոս

Դիտել ավելին