Կարևոր իրադարձություններ

Խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց Սեւանա լճից լրացուցիչ ջրառը բացառող օրենքի նախագիծը

06 Դեկտեմբեր, 2019 11:02
Խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց Սեւանա լճից լրացուցիչ ջրառը բացառող օրենքի նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկում է Սեւան լճից տարեկան սահմանված 170 մլն խոր. մետր ջրառից ավելի ջրառի հնարավորությունը բացառել:

Առաջին ընթերցմամբ ընդունումից հետո օրենքի նախագծում փոփոխություն է կատարվել, ըստ որի՝ եթե Կառավարությունը երաշտ կհայտարարի, ապա կկարողանա նշված քանակից ավելի ջրառ կատարել Սեւանա լճից:

Հարցի քննարկման ժամանակ նախագծի հեղինակը նշել էր, որ եթե Սեւանի մակարդակը տարեկան մոտ 20-30 սմ չկարողանանք բարձրացնել, լճի որակի խնդիրը կխորանա։

Նախագիծն ընդունվեց պատգամավորների ձայների 101 կողմ եւ 2 ձեռնպահ հարաբերակցությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին