Կարևոր իրադարձություններ

Թրամփը վառել է սուրբծննդյան գլխավոր եղևնու լույսերը

06 Դեկտեմբեր, 2019 10:53
Թրամփը վառել է սուրբծննդյան գլխավոր եղևնու լույսերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանյա Թրամփը մասնակցել են Վաշինգտոնում սուրբծննդյան գլխավոր եղևնու լույսերի վառման ամենամյա արարողությանը։ Այն կայացել է Սպիտակ տան մարգագետնում։

«Մելանյան ու ես ցանկանում ենք Ձեզ մաղթել շատ ուրախ Սուրբ Ծնունդ»,-ասել է նախագահը։

Հյուրերի թվում են եղել ՆԳ նախարար Դևիդ Բերնհարդտը, օրենսդիրներ Մարկ Մեդոուզը, Ջիմ Ջորդանն ու Ջոն Ռեդքլիֆը։

9 մետրանոց ծառը զարդարել են 50 հազար լույսերով և աստղանման 450 սպիտակ, հսկա զարդանախշերով։ Ծառը տնկվել է հոկտեմբերի վերջին։

Նախորդ ծառը՝ Վիրջինիայից բերված կոլորադյան երկնագույն եղևնին, տնկվել էր 2012 թվականին, սակայն անցած տարի վնասվել էր անհայտ անձի մագլցելու փորձի հետևանքով։

 

Լրահոս

Դիտել ավելին