Կարևոր իրադարձություններ

ՌԴ ԱԳՆ-ն կողմ է արտահայտվել Վրաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնմանը

05 Դեկտեմբեր, 2019 23:39
ՌԴ ԱԳՆ-ն կողմ է արտահայտվել Վրաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնմանը

Ռուսաստանը հետաքրքրված է Վրաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնմամբ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի և «Ժողովրդավարական շարժում՝ միասնական Վրաստան» կուսակցության նախագահ Նինո Բուրջանաձեի հանդիպումից հետո:

«Կարևոր է, որ Թբիլիսիում առավել պատասխանատու մոտեցում ցուցաբերեն Ռուսաստանի հետ հարաբերությունների կառուցմանը»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

ԱԳՆ-ից ընդգծել են, որ Վրաստանում տիրող ընթացիկ իրավիճակը համարում են երկրի ներքին գործը:

«Ռուսաստանը սկզբունքորեն զերծ է մնում այլ երկրների ներքին քաղաքական գործընթացներին միջամտելուց: Մենք շահագրգռված ենք Վրաստանում և Անդրկովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ»,-շեշտել են գերատեսչությունից:
 

Լրահոս

Դիտել ավելին